Էրդողանը մտահոգ է. քրդերի հանրահավաքի ժամանակ թուրքական դրոշ չի եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 16:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ երեկ` մարտի 21-ին`Դիարբեքիր քաղաքոււմ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, թուրքական որևէ դրոշ չի եղել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը:
Դրական գնահատելով Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով վերջինս քրդերին կոչ էր անում թողնել զենքերը և հեռանալ Թուրքիայից, Էրդողանը հայտարարել է, որ հրապարակում թուրքական դրոշի բացակայությունը արդեն իսկ հակասում է հայտարարությանը:
“Դիարբեքիրում կատարված հանրահավաքի ընթացքում պետք է թուրքական դրոշներ լինեին։ Դրոշի բացակայությունը հակասում է Օջալանի մեսիջին և սադրիչ քայլ է։ Օջալանի նամակում մեկ ազգի գաղափարը կար։ Հուսով ենք` ժանամակի ընթացքում դրանք էլ կանցնեն, և 30 տարվա նեղությունը մեկ վայրկյան առաջ կհաղթահարենք։ Մեր դրոշի բացակայությունն էական բացթողում էր, ու ես դա շոուի համար չեմ ասում”,-հայտարարել է Էրդողանը։

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply