Բիրմայում տեղի ունեցած կրոնական բախումների ընթացքում զոհվել է 20 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 16:26

Մյանմարի կենտրոնական հատվածում գտնվող Մեյքիտիլա քաղաքի մահմեդականների և բուդստների միջև տեղի ունեցած երեքօրյա բախումների ընթացքում զոհվել է 20 մարդ, իսկ հրշեջները դեռևս պայքարում են կրակի մատնված շենքերի հրդեհը մարելու համար:

Այս կրոնական բախումը Ասիական պետությունում անցած տարվանից ի վեր ամենախաշորն էր: Բախումը սկսվել էր մահմեդական ոսկերչական խանութի տիրոջ և նրա հաճախորդի միջև ծագած վեճից:

Վտանգ կա, որ Մյանմարի մեծամասնություն կազմող բուդիստների և փոքրամասնություն հանդիսացող մահմեդականների միջև լարվածությունը կտարածվի ամոբղջ երկրում:

Մեյքիտիլա քաղաքի բուդիստական հատվածի ղեկավարը հայտնում է, որ իրեն չափազանց անհանգստացրել է տեղի ունեցածը, քանի որ այն միայն մեկ մարդու չի վերաբերվում,  այլ բոլորին:
Հարյուրավոր մահմեդականներ թողել են իրենց տները և ապաստանել սպորտային ստադիոնում: Այս անհանգստությունները անցած տարի Ռախինում տեղի ունեցած բռնությունների կրկնությունն են, որոնց ընթացքում զոհվել էր 110 մարդ, իսկ 120,000 մարդ՝ հիմնականում մահմեդականներ, մնացել էին անօթևան:

Տեղաբնակները բողոքում են, որ 180,000 բնակչություն ունեցող քաղաքում բավական քանակությամբ ոստիկաններ չկան բախումները ճնշելու համար: Ոստիկանության տվյալներով՝ վեճը բռնկվել է մահմեդական խանութի տերերի և բուդիստ զույգի մեջ, որի մեջ այնուհետև ընդգրկվել են հարյուրավոր այլ մարդիկ:

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կրոնական խռովությունները կարող են վտանգել 2011թ-ին Մյանմարի ռազմական կառավարությանը փոխարինած, կիսաքաղաքացիական կառավարության միջոցով հաստատված  փխրուն բարեփոխումների ծրագիրը:

Մյանմարը բուդիստական երկիր է սակայն նրա 60 միլիոն բնակչության հինգ տոկոսը մահմեդականներ են:

Երկրի կենտրոնական հատվածներում կրոնական խռովությունները սովորական երևույթ են՝ չնայած ռազմական դիկտատուրայի ժամանակ խռովությունների մասին տվյալները չէին հայտնվում:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply