ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի համագործակցության արդյունքները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 16:16

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի հետ համագործակցությունը սկվել էր դեռ 2011 թվականին, երբ հիմնադրամը դպրոցին նվիրաբերել էր ամանորյա նվերներ, ձմեռային հագուստ և խաղալիքներ: Այդ օրվանից սկսած մի շարք լայնածավալ ծրագրեր նախագծվեցին և իրականացվեցին կրթահամալիրի համար: Մասնավորապես, 2012թ. սկզբին դպրոցին տրամադրվեցին նոր համակարգիչներ և ցանցային սարքավորումներ: Քիչ ժամանակ անց տրամադրվել է նաև նոր կահույք դասասենյակների համար:

2012թ. հուլիսից դպրոցում սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները: Գործընթացը բաժանվեց երկու փուլի. առաջին փուլը նախատեսում է երկրորդ հարկի մասնակի վերանորոգում (մնացած կեսը նորոգվել էր 2008-ին) և առաջին հարկի վերանորոգում: Երկրորդ հարկի վերանորոգման աշխատատները ավարտվել են ս.թ. հոկտեմբերին, իսկ առաջին հարկի վերանորոգումը կավարտվի 2013թ. փետրվարին: Այդ ծրագրի ամբողջական բյուջեն կազմում է շուրջ 77,116,425 ՀՀ դրամ (մոտ 190,410 ԱՄՆ դոլար): Միաժամանակ մենք տրամադրեցինք լրացուցիչ կահույք վերագորոգված դասարանների համար: Այսպիսով Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի 2012թ. օժանդակության ծրագրի ամբողջական բյուջեն կազնում է մոտ 95 միլիոն դրամ:

Կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանի խոսքով դպրոցում սովորող 250 երեխաների համար, որոնցից 142-ը հատուկ կարիքավոր է, բարենպաստ պայմաններ են ստեղծվել ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:
Կրթահամալիրի առաջնահերթ խնդիրներից է հատուկ կարիքավոր երեխաներին հասարակության մեջ ինտեգրելը:
ՔՐՈՆԻՄԵՏ-ի համագործակցությունը կրթահամալիրի հետ լինելու է շարունակական: Հետագա ծրագրերը ներառում են կրթահամալիրի սաների սոցիալական խնդիրների լուծման, մասնագիտական կրթության, հատուկ կարիքավոր երեխաների հասարակական կյանք ինտեգրման, ուսման ծախսերը հոգալու և այլ նմանատիպ խնդիրներ:
2013թ. կշարունակվի աջակցությունը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալին, մի քանի հնարավոր ծրագրեր այդեն քննարկվել են դպրոցի ղեկավարության հետ և կներկայացվեն հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի հաստատմանը:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ գերմանական ընկերությունը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply