Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2010 20:36

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս անմասն չմնացին խաղարկված մեդալներից:

105 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը երկամարտում զբաղեցրեց հինգերորդ տեղը` 394 կգ: Վանաձորցի մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 178 կգ, իսկ հրում վարժությունում` 216կգ: Չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Արամնովը` 420 կգ:

Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը մոտ էր չեմպիոն դառնալուն: Սակայն հրում վարժությունում 246 կգ բարձրացնելու նրա երկու փորձերն էլ անհաջողության մատնվեցին: Ընդ որում, Ալեքսանյանը երկու անգամ էլ գրեթե  բարձրացրել էր ծանրությունը, սակայն ծանրաձողը չկարողացավ պահել գլխավերևում: Բայց արարատցի 20-ամյա մարզիկի ցույց տված 237 կգ արդյունքն էլ բավական էր, որ երկամարտում նա արժանանա արծաթե մեդալի` 432 կգ: Հրում վարժությունում  Ալեքսանյանն այնուամենայնիվ դարձավ չեմպիոն: Ռուբենը երկրորդ  տեղ գրավեց պոկում վարժությունում`195 կգ: Երկամարտում չեմպիոն դարձավ ռուսաստանցի Եվգենի Չիգիշևը` 440 կգ:

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply