Ամուսնությունը վտանգավոր է առողջության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 14:28

Ամուսնացած մարդիկ բժշկի են դիմում շատ ուշ, ասում են գիտնականները: Երկար ժամանակ այն կարծիքն էր իշխում, որ ամուսնացած մարդիկ երկար են ապրում: Սակայն նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել այդ համոզմունքը: Գիտնականները կարծում են, որ ամուսնացած մարդիկ թերագնահատում են իրենց առողջական վիճակը: Նրանք հազվադեպ են բողոքում, երբ վատ են զգում. ”Մարդիկ նշանակություն չեն տալիս առողջական վիճակի վատացմանը, հետևաբար և ուշ են դիմում բժշկի: Իրականում, երբ ամուսնացած մարդն ասում է, որ ինքը վատ է զգում, կնշանակի` նրա վիճակ լուրջ է”:

Մասնագետներն ասում են, որ  իրականում չամուսնացածներն ամեն առիթով վազում են մասնագետի մոտ, եթե դա նույնիսկ թեթև տկարություն է: Շատ դեպքերում դա օգնում է հիվանդությունը վաղ շրջանում  հայտնաբերելուն ու հաջողությամբ այն բուժելուն: Իսկ ամուսիններն իրականում ռիսկի խմբում են, ու դրա պատճառն այն է, որ ամուսնացածները թերագնահատում են իրենց առողջական վիճակը ու ամենակարևորն այստեղ կողակցի աջակցությունն է: Նրանք չեն կարողանում իրականում  ճիշտ գնահատել վիճակը, քանի որ մտերիմ մարդն օգնում է այդ վիճակը թեթևացնել”:

Նրանք եզրակացրել են.”Իրականում ամուսնությունն օգնում է ճիշտ կենսակերպ վարել, ինչը զգալիորեն կարող է ավելացնել կյանքի տևողությունը, սակայն, ուղղակիորեն այն չի պաշտպանում և ոչ մի հիվանդությունից”:

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply