Կենտրոնանալուն կօգնի երաժշտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 14:10

Մասնագետները հավատացնում են, որ ճիշտ ընտրված երաժշտությունը կօգնի զգալիորեն բարձրացնել ուշադրության կենտրոնացումը, երբ դա անհրաժեշտ է կարևորագույն խնդիրներ լուծելու կամ էլ պատասխանատու որոշումներ կայացնելու համար:

Մասնավորապես նշվում է, որ աշխատանքային հարցերի համար արդյունավետ է Վիվալդիի “Տարվա եղանակներ” շարքը, հատկապես արդյունավետ է ճանաչվել “Գարունը”, որը նկատելիորեն ակտիվացրել է գլխուղեղի գործունեությունը: Նույն շարքից “Աշունը” ստիպել է ուղեղին ավելի հանգիստ ու դանդաղ աշխատել:

Ուսումնասիրությունը կատարել են Մեծ Բրիտանիայի Նորթրումբիայի համալսարանի մասնագետները: Շուտով նրանք պատրաստվում են ուսումնասիրել այլ ոճերի երաժշտության ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply