Բռնարարներին մահապատժի կենթարկեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 14:00

Կանանց վրա հարձակումների ու խմբակային բռնաբարությունների հաճախակի դեպքերն օրենսդիրներին ստիպել են մտածել մեղավոր ճանաչված ու սեքսուալ բռնություն գործադրած անձանց նկատմամբ մահապատժի կիրառման  մասին:

Հնդկաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որը կոչված է պաշտպանելու կանանց իրավունքներն ու  պատժել մեղավորներին ինչպես հարկն է: Օրենսդրական նորարարությունը  նման հանցագործություններ է համարում սեքսուալ բնույթի ագրեսիան, հետապնդումը:

Ինչ վերաբերում է մահապատժին, ապա այն կկիրառվի   մի քանի անգամ  սեքսուալ բռնություն գործադրած անձանց, ինչպես նաև  մահվան ելքով խմբակային բռնաբարության մասնակիցների նկատմամբ:

Սպասվում է, որ առաջիկայում երկրի նախագահը կստորագրի այդ օրենքը:

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply