Դպրոցներում ու ուսումնարաններում արձակուրդները մեկ շաբաթով կերկարաձգվեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 14:08

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը:

Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով»:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply