Հարավային Կորեայում «չափազանց մերկացման» օրենքով կարգելվեն կարճ շրջազգեստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 13:41

Հարավային Կորեայում այս շաբաթ ուժի մեջ մտնող «չափազանց մերկացման» օրենքով կարգելվեն կարճ շրջազգեստները:

Նրանք, ովքեր հանրային կերպով չափազանց կմերկանան, կտուգանվեն 30 ֆունտ ստեռլիգ գումարի չափով:

Ամեն դեպքում նոր նախագահի կառավարության առաջին նիստի ընթացքում ընդունված այս օրենքը քննադատության է արժանացել:

Ասիական պետության հանրային ճանաչում ունեցող մարդիկ որպես բողոքի նշան համցանցում տեղադրել են պրովոկացիոն զգեստներով նկարներ: Մեկ այլ խմբի կարծիքով այս օրենքը կամրապնդի իշխանության ավտորիտարությունը:

Ընդդիմության ներկայացուցիչները ևս քննադատել են այս օրենքը՝ այն համարելով ազատ արտահայտման իրավունքի սահմանափակում:

Այս պարագայում  նոր նախագահը համեմատվել է 1963-1979 թվականներին ղեկավարծ իր հոր հետ, որի իշխանության տարիներին արգելվել էին ծնկից 20սմ կամ ավելի վերև շրջազգեստները:

Ներկայումս հիմնականում K-pop երաժշտական ժանրի շնորհիվ հարավային Կորեայում շատ նորաձև են կարճ շրջազգեստները:

Չնայած լայնատարած քննադատութայնը՝ ոստիկանությունից հայտնում են, որ օրենքը վերաբերում է մերկությանն ու  հանրային ոչ պատշաճ տեսքին և չի ներառում հագուստի տարրեր:

Ոստիկանության ազգային գործակալության տեսուչի տվյալներով՝ լուրերը, որ իրենք կանոնակարգելու են մարդկանց հագուստը, իրականությանը չեն համապատասխանում:

Ընդդիմության ներկայացուցիչները ևս մեղադրվել են սխալ ինֆորմացիա տարածելու համար, իսկ կառավարությունը խոստացել է հրապարակել օրենքի իրական բովանդակությունը և դրա կիրառման կարգը:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply