Համացանցում մասսայականության առումով ռուսերենը երկրորդ տեղում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 13:38

Մասսայականության առումով ռուսերենը  անգլերենից հետո  դարձել է երկրորդ ամենատարածված լեզուն:Ռուսերեն են օգտագործում բոլոր գոյություն ունեցող կայքերի 5,9%-ը: Դրա մասին են վկայում W3Techs վերլուծական ընկերության հաշվետվության տվյալները:

Առաջին տեղում առաջվա նման անգլերենն է: Կայքերի  54,7%-ն անգլերենով է: Գերմաներենը մի փոքր  զիջում է ռուսերենին ( մոտ 5,9%):

Չորրորդ հորիզոնականում իսպաներենն է` 4,7%-ով, ապա` ֆրանսերենը` 4,4%-ով:

Բացի այդ,  ինտերնետ “.ru” դոմենը ամենամասսայականն է  ազգային դոմենների շարքում:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply