Երեկ Դիարբեքիրում ամբոխի մեջ 2 հազար երեխա է կորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 13:38

 Երեկ Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարությանը տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Չնայած միջոցառումները առանց պատահարների են անցել, այնուհանդերձ չի հաջողվել խուսափել փոքրիկ անախորժություններից: Քաղաքապետարանի աշխատակիցները նշել են, որ բազմամարդ միջոցառումներից հետո մոտ 2 հազար երեխա ամբոխի մեջ կորցրել է իրենց ծնողներին, և նրանք ստիպված են եղել օգնել նրանց:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կորած երեխաների մեծ մասին արդեն հանձնել են իրենց ծնողներից, իսկ մյուսներն էլ դեռ սպասում են և շուտով կկարողանան միանալ հարազատ ընտանիքներին: 37-ամյա Հասրեթ Օզալփը պատմել է, որ իր 4-ամյա որդին՝ Մուհամեդը ,մոտ 5 ժամ կորած է եղել, և նա ստիպված է եղել օգնություն խնդրելու աշխատակիցներից:

Օջալանի ուղերձը լսելուց հետո տոնական հրապարակում հավաքվածներն  իրենց օրը անցկացրել են բաց երկնքի տակ: Երեկոյան տուն վերադարձող մեքենաների և հետիոտնի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել:

 

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply