Կրակայրիչի հետ խաղացող 5-ամյա տղան հրդեհի պատճառ է դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 13:15

Մարտի 21-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արևաբույր գյուղում վագոն-տնակ է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, 5-ամյա տղայի` կրակայրիչի հետ խաղալու հետևանքով հրդեհ է բռնկվել 1978 թ. ծնված Քյալաշ Թ.-ին պատկանող վագոն-տնակում և դրան կից ցանկապատված տարածքում, որտեղ գտնվող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը և 15 հավը սատկել են:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.09-ին, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply