Առայժմ` մեկ մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2013 13:20

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ըմբծամարտի Եվրոպայի առաջնության  ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը   այսօր  կհատի եզրագիծը : Հայաստանի պատվիրակներից ասպարեզում մնացել  է միայն մեկը ` Մուսա Մուրթազալիևը / 84 կգ / : Նա մեկնարկում կհանդիպի  սլովակ Միխայ Բոնդարի հետ:

Մարտի 23 – ին թբիլիսյան մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին:  Առաջին օրը Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Հովհաննիսյանը / 55 կգ /, Ալեքսան Միքայելյանը / 60 կգ /  Եվրոպայի գործող չեմպիոն , Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը / 96 կգ /  և Վաչիկ Եղիազարյանը / 120 կգ / :

Հաջորդ օրը ` մարտի 24-ին , մեր ըմբիշներից  խաղարկվող մրցանակների համար պայքարի կելնեն Սասուն Ղամբարյանը / 66 կգ /, Ռաֆիկ Մանուկյանը / 74 կգ / և Արթուր Շահինյանը / 84 կգ / :

Հիշեցնենք , որ  Եվրոպայի ընթացիկ առաջնությունում  մեր երկրից մեդալակիր է դարձել միայն ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, որը նվաճել է    չեմպիոնի կոչումը :

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply