Տաջիկստանի ԱՆ աշխատակիցների համար դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 13:06

Բարձր գնահատելով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի համագործակցության շրջանակներում առողջապահության ոլոտում արձանագրված ձեռքբերումները` Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր առաջարկով է հանդես եկել։

Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարը դիմել է Դերենիկ Դումանյանին` աջակցելու Հայաստանում Տաջիկիստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների  համար «Առողջապահական համակարգում արդյունքների հիման վրա ֆինանսավորման ներդրումը» կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու հարցում:

Այդ առիթով ՀՀ առողջապահության նախարարությունն իր պատրաստակամությունն է  հայտնել:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply