Չիկագոյի իշխանությունները հայտարարել են դպրոցները փակելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 13:01

Չիկագոյի իշխանությունները  ֆինանսական դժվարին կացության պատճառով հայտարարել են տարրական 61 դպրոց փակելու որոշման մասին, հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները:

2014-ին Չիկագոյի  բյուջեում 1 մլրդ դոլարի դեֆիցիտ է կանխատեսվում:

Կփակվեն այն դպրոցները, որոնցում  աշակերտների ու ուսումնական ռեսուրսների անբավարարություն է նկատվում. դրանց մեծամասնությունն աֆրոամերիկյան շրջաններում է  գտնվում: Դպրոցների փակելու հետևանքով 30 հազար աշակերտ   կհայտնվի անորոշության մեջ:

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply