16-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 12:58

Մարտի 21-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում  է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող սրճարանի մոտ սպիտակ գույնի «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և դիմել փախուստի:
Պարզվել է, որ մարտի 21-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա-Պրադո»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ մանկական սրճարանի մոտ, վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 664 անգամ:
Print Friendly

Leave a Reply