Կիպրոսն անցնում է արտակարգ իրադրության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 12:54

Կիպրոսի կառավարությունը Ռուսաստանում փող չստանալով, մշակել է 3 օրինագիծ, որոնք, փաստորեն, տնտեսությունը արտակարգ իրադրություն են տեղափոխում: Այդ օրինագծերի քվեարկությունը  տեղի կունենա այսօր:

Հանրապետության ֆինանսների նախարար Միխալիս Սարրիսը հայտարարել է, որ նա չի կարողացել Մոսկվայում փոխըմբռնման հասնել. Կիպրոսի պատվիրակությունը ցանկանում էր Ռուսաստանում  2,5 մլրդ եվրո վարկը վերաձևակերպել ու նոր` 5 մլրդ եվրո պարտք վերցնել: Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին  հերթին հայտարարել են, որ նոր վարկ տրամադրելու հարց չեն էլ դիտարկել, քանի որ նման օգնությունը կգերազանցի ԵՄ-ի հաստատած Կիպրոսի արտաքին պարտքի սահմանը:

Կիպրոսը ԵՄ պահանջով ավելի վաղ հայտարարել էր Եվրախմբի կողմից 10 մլրդ եվրո օգնության  հատկացման դիմաց  ներդրումներից միանվագ հարկ գանձելու մասին, առանց որի Կիպրոսին դեֆոլտ է սպառնում: Նման նախնական որոշումը Ռուսաստանի կողմից խստորեն քննադատվեց:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply