Դամասկոսում մահապարտը մզկիթ է պայթեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 12:32

 Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մեզրա շրջանում մահապարտը պայթեցրել է Իման մզկիթը, որի հետևանքով 42 մարդ է զոհվել, այդ թվում մզկիթում դասավանդող Էմևի մզկիթի քարոզիչ, նշանավոր հոգևորական Մուհամադ Սաիդ Ռամազան էլ Բութին:

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով սիրիական հեռուստատեսության փոխանցած տեղեկությունը, հաղորդում է, որ 42 զոհերից բացի կան բազմաթիվ վիրավորներ: Հրապարակվել են  նաև պայթյունից հետո մզկիթի ներսում արված լուսանկարները, որոնցում պատկերված են զոհերն ու վիրավորները: Հայտնի է, որ տեղանքը խիստ հսկողության տակ է առնվել, ձեռնարկվում են անվտանգության ապահովման միջոցառումներ:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply