Էրդողանի արձագանքը Օջալանի ուղերձին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 12:30

Թուրքիայում հասարակական և քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկել երեկ Դիարբեքիրում հնչած PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ է արել իր կողմնակիցներին վայր դնել զենքերը և հեռանալ երկրից:

Ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս կապակցությամբ նշել է, որ ամենակարևորը Օջալանի կոչի իրականացումն է: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը կարևոր քայլ է: Մեր երկրում ահաբեկչական խմբավորումներ են գործում, և Օջալանի կոչը խափանում է նրանց ծրագրերը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Օջալանի՝ Դիարբեքիրում ընթերցված ուղերձում նա նշում է, որ եկել է քաղաքականության ժամանակը, ոչ թե զենքի: Քրդական շարժման առաջնորդը ընդգծել է, որ քրդական հարցը Թուրքիայի հետ պետք է լուծել ժողովրդավար մեթոդներով:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply