Այսօր և վաղը ծիրանենիները կծաղկեն, բայց հետո հնարավոր է ցրտահարություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 11:33

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից  տեղեկացնում են, որ  մարտի 22-ին և 23-ին, պայմանավորված օդի բարձր ջերմային ֆոնով, Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու և նշենու համատարած ծաղկում:

Մարտի 24-ին հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի անցման ժամանակ սպասվում է օդի ջերմաստիճանի անկում 5-6 աստիճանով, իսկ մարտի 25-ի գիշերը եղանակի պարզեցմամբ պայմանավորված` ևս 2-3 աստիճանով, որի արդյունքում Արարատյան դաշտում և Տավուշի հովիտներում հնարավոր է ջերմաստիճանի նվազում օդում` մինչև 0…-1°C:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply