Այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 11:22

Մարտի 21-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել` 14.09-ին:

Այրվել են Ք. Թամոյանին պատկանող  վագոն-տնակը գույքով` 24 քմ մակերեսով և կից ցանկապատ տարածքում՝ 1 կով, 15 հավ և 20 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի Ա. Մանուկյան փողոցում՝ քաղաքային զբոսայգում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.22-ին:

Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեղրաշատ  գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.56-ին, մարվել` 01.04-ին:

Այրվել է Մ. Կոստանյանին պատկանող 1000 հակ պահեստավորված անասնակեր:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply