Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 22, 2013 10:07
Բորդո քաղաքի իրավապաշտպանները Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրել են այն բանում, որ իր նպատակների համար նա օգտագործել է Լորեալ ընկերության ծեր տիրուհու` Լիլիան Բետանկուրի կարողությունը:
Նախօրեին Բորդոյի Արդարադատության պալատում տեղի ունեցավ Սարկոզիի ու Բետանկուրին սպասարկող անձնակազմից որոշ վկաների առերեսում, որի արդյունքներով դատավորը մեղադրանք է առաջ քաշել նախկին նախագահի նկատմամբ: Սարկոզիի փաստաբանը հայտարարել է, որ անմիջապես կբողոքարկի այդ որոշումը:
Դիտվել է 1954 անգամ:





Facebook
Tweet This