Մեխիկոյի քաղաքապետը ստիպված է վճարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ գնալու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 22, 2013 9:38
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերեին Հռոմի պապի գահակալման արարողությանը մասնակցելու համար տուգանք է սպառնում, քանի որ նա աշխատանքից բացակայել է անհարգելի պատճառով: Կպատժվի նաև նրա օգնականը, որը նույնպես ինքնակամ է մեկնել Եվրոպա: Ի դեպ, քաղաքապետն իր գրպանից է վճարել Հռոմ կատարած ուղևորության համար: Ներկայում նա գտնվում է Իսպանիայում, ուր մեկնել է Վատիկան կատարած ուղևորությունից հետո:
Հռոմի պապի գահակալության արարողությունը տեղի ունեցավ մարտի 19-ին, երեքշաբթի: Հոգևորականը , որն իր համար ընտրել է աղքատների պահապան Ֆրանցիսկոս Ասսիզացու անունը, տարակուսանքի մեջ է շքեղ թագի ու հսկայական նստավայրի պատճառով: Բացի այդ, նա խնդրել է, որ իր “ձկնորսի մատանին”պատրաստեն ոչ թե ոսկուց, այլ արծաթից:






Facebook
Tweet This
Email This Post
