Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 7:51

Այրվում է կահույքի արտադրամաս

Մարտի 22-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Սենատոր խաղատան ետնամասում այրվում է կահույքի արտադրամաս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այրվում է ավտոմեքենա

Մարտի 21-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում (ձեթի գործարան) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Շող» ՍՊԸ-ին պատկանող ձեթի գործարանի տարածքում` «ԶԻԼ» մակնիշի 64 ՍՕ 108 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկում այրվում է աղբ` 1,5 խմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.09-ին, մարվել` 21.20-ին:

Այրվել է ավտոմեքենա

Մարտի 21-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել՝ 20.34-ին: Այրվել է Թաթուլ Ասիլյանին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի 30 UU 942 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

Այրվում է տան տանիք

Մարտի 21-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 205 տան մոտակա անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել՝ 21.50-ին: Այրվել է Վիլիկ Ստեփանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ և տանիքում` 400 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհ «Սոչի Պլազա» հյուրանոցում

Մարտի 21-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի խճուղի թիվ 136 շենքում՝ Սոչի պլազա հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Օդափոխման սենյակում այրվել է կախովի առաստաղը (3ք.մ) և մեկուսիչ շերտը:

Այրվում է վագոն-տնակ

Մարտի 21-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել` 14.09-ին: Այրվել է Ք. Թամոյանին պատկանող չբնակեցված վագոն-տնակը` 24 քմ և կից ցանկապատ տարածքում՝ 1 կով, 15 հավ և 20 հակ պահեստավորված անասնակեր:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply