Արոնյանը ադրբեջանցի մրցակցին հաղթեց դիրքային պայքարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 22, 2013 0:25
Լոնդնում շարունակվող շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում, կայացած 6 տուրից հետո, շարունակում են մրցաշարային աղյուսակը գլխավորել Լևոն Արոնյանը և Մագնուս Կառլսենը: Նրանք վաստակել են 4,5-ական միավոր: Վերջինս հերթական տուրում առավելության էր հասել Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Խաղաղ ելք էին ունեցել Վլադիմիր Կրամնիկ – Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ – Բորիս Գելֆանդ հանդիպումները: Բոլորը սպասում էին, թե ինչպես կավարտվի Թեյմուր Ռաջաբովի և Արոնյանի մրցամարտը: Հայաստանի ներկայացուցիչը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Միջնախաղից հետո մեր շախմատիստը դիրքային փոքր առավելություն ստացավ: Արոնյանը, աստիճանաբար ավելացնելով ճնշումը, մի քանի րոպե առաջ ստիպեց ադրբեջանցի հակառակորդին անձնատուր լինել: Գրոսմայստերները կատարել էին 54 քայլ: Մրցաշարային աղյուսակում երկիշխանությունը պահպանվեց:






Facebook
Tweet This
Email This Post
