Երիտասարդական հավաքականի 3 ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2013 22:58

Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում  տեղի ունեցավ Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականի միջև ընկերական հանդիպումը, որում ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 3:0 հաշվով: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ , Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ` մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում առավել աչքի ընկած 3 ֆուտբոլիստներ՝ Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը և Դավիթ Հակոբյանը, կմիանան ազգային հավաքականին:

Հայաստանի ազգային հավաքական
1.Ռոման Բերեզովսկի, 13.Կամո Հովհաննիսյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 3.Վարազդատ Հարոյան, 16.Վալերի Ալեքսանյան, 22.Էդգար Մանուչարյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 20.Կարեն Մուրադյան, 10.Գեւորգ Ղազարյան, 8.Մարկոս Պիզելի, 14.Յուրա Մովսիսյան
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական
12.Գոռ Մանուկյան, 3.Տարոն Ոսկանյան, 4.Գրիգոր Հովհաննիսյան, 17.Ալեն Հաբարձումյան, 2.Արման Հովհաննիսյան, 8.Գագիկ Պողոսյան, 21.Նաիրի Մինասյան, 19.Դավիթ Հակոբյան, 7.Աշոտ Սարդարյան, 10.Աղվան Պապիկյան, 9.Սարգիս Բալոյան

 

Սկզբնապես նախատեսված 30 րոպեանոց 3 խաղակեսերի փոխարեն թիմերը խաղացին 2 խաղակես՝ 35-ական րոպեով: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները բնականաբար առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, ինչն էլ իր արտացոլումը գտավ խաղի վերջնական արդյունքի մեջ: Առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանի և երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի և նույն Էդգար Մանուչարյանի գոլերի շնորհիվ ազգային հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Թե ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թե մինչև 21 տարեկանների հավաքական գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կատարեցին մի շարք փորձարկումներ: Մասնավորապես, ազգային հավաքականի կազմում առաջին անգամ ձախ պաշտպանի դիրքում հանդես եկավ Վալերի Ալեքսանյանը, իսկ Էդգար Մանուչարյանը, փոխարինվելով առաջին խաղակեսից հետո կրկին դուրս եկավ խաղադաշտ երկրորդում: Բացի այդ Ռոման Բերեզովսկին երկրորդ խաղակեսում պաշտպանում էր մինչև 21 տարեկանների հավաքականի դարպասը, իսկ ազգային հավաքականի կազմում խաղում էր Գևորգ Կասպարովը: Իր հերթին մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում փոխարինման դուրս եկան խաղին հայտավորված գրեթե բոլոր ֆուտբոլիստները:

Այս խաղից հետո ֆուտբոլիստները հնարավորություն կունենան հանգստանալ, իսկ արդեն վաղը Հայաստանի ազգային հավաքականը կշարունակի իր նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply