Հնդկաստանում ընդունվել է բռնաբարության մասին ավելի կոշտ օրենք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 21:18

Հինգշաբթի Հնդկաստանը ընդունել է սեռական բնույթի հանցագործության պատժամիջոցի մասին նոր օրենք՝ դեկտեմբերին կատարված խմբային բռնաբարությունից հետո, որի հետևանքով մահացել է հնդկուհի մի ուսանողուհի:

«Բռնաբարության դեմ օրենքի» բարեփոխումը իր մեջ ամրագրում է ավելի կոշտ պատժամիջոցների մասին դրույթներ: Սրանով դիտելասիրությունը և կնոջ հետապնդումը համարվում է հանցագործություն և մարդկային թրաֆիկինգին բնորոշ հանցանք:
Փոփոխությունը վճռական քայլ է՝ ուղղված կանանց բռնության դեմ պայքարին:
 Բռնաբարությունը հնդկուհիների լոկ մեկ բռնության դրսևորումներից է: Հնդկաստանում հաճախակի են հանդիպում հղիության վիժեցման, թրաֆիկինգի և սպանության դեպքերը:
Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply