Բժիշկները զգուշացնում են մարդկանց հեռու մնալ չղջիկներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 19:44

Ավստրալացի ութամյա երեխայի մահից հետո, փորձագետները զգուշացնում են մարդկանց հեռու մնալ չղջիկներից:
Սա չղջիկի լայսավիրուսից առաջացած մահվան երրորդ դեպքն է:
Վիրուսի դեմ չկա արդյունավետ բուժում:
Տղային բուժող բժիշկը ասել է, որ 2012թ դեկտեմբերին, երբ տղան իր ընտանիքի հետ Քուինզլենդում անց էր կացնում ձմեռային արձակուրդները, նրան կծել է չղջիկ, ինչի մասին տղան  չի տեղեկացրել իր ծնողներին:
Երեք շաբաթ անց նրան սկսեցին անհանգստացնել հաճախակի ջղաձգումները, ստամոքսի ցավը և դողէրոցքը, որին հաջորդեց ուղեղի հետ կապված խնդիրները:
10-րդ օրը բժիշկները բացահայտեցին, որ տղայի մետ առկա է լայսավիրուս:
Երեխան կոմայի մեջ հայտնվեց և մահացավ փետրվարի 22-ին:
Բժիշկները չեն բացառում, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդ: Այդ իսկ պատճառով նրանք կոչ են անում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց հեռու մնալ չղջիկներից:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply