Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է DHKP-C-ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 19:26

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ձախակողմյան Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն- ճակատը (DHKP-C), հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:
DHKP-C-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունները հատուկ երեկոյան են կազմակերպվել, որպեսզի շինություններում աշխատակիցներ չլինեն։ “Տեղեկացանք, որ մեր իրականացրած պայթյունի հետևանքով մի աշխատակցի կին է թեթև վիրավորվել։ Նրա ընտանիքից ներողություն ենք խնդրում”,-նշվել է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Անկարայում մարտի 19-ի երեկոյան Արդարադատության նախարարության և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել:
DHKP-C-ն 2013թ. փետրվարի 1-ին պայթյուն էր կազմակերպել նաև Անկարայում`ԱՄՆ-ի դեսպանատան մուտքի մոտ:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply