Իրանը կբնաջնջի իսրայելական քաղաքները. Խամենեի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 21:15

Իրանը կբնաջնջի Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, եթե հրեական այդ պետությունը հարձակում գործի, հինգշաբթի ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Սիոնիստական վարչակարգի առաջնորդները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Իրանի դեմ ռազմական հարձակումներ սկսելու վերաբերյալ», – ասել է Խամենեին սուրբ քաղաք Մաշադից հեռարձակվող իր ելույթում:
«Նրանք պետք է քաջատեղյակ լինեն, որ, եթե թույլ տան այդպիսի սխալ, իսլամական հանրապետությունը կբնաջնջի Թել Ավիվը և Հայֆան»,-ասել է նա:

Դիտվել է 2020 անգամ:
Print Friendly

Leave a Reply