Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 19:21

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև ս.թ. մարտի 21-ը` ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև ս.թ. մարտի 31-ը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply