Լեհաստանում հայտարարվել է մեկշաբաթյա սուգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2010 20:25

Սմոլենսկում Տու-154 օդանավի ավիավթարին զոհ գնացած ուղեւորների թիվը, ըստ ճշգրտվող տվյալների, 96-ն է: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն հրապարակել է զոհվածների անունների ցանկը:

Նշենք, որ վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու գլխավորած պատվիրակությունը, որը մեկնում էր Սմոլենսկ` Կատինի ողբերգական դեպքերի 70-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու նպատակով:

Լեհաստանում վթարի զոհերին հիշատակին հայտարարվել է մեկ շաբաթյա սուգ:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply