Փարիզում այլևս մարմնավաճառներին չեն տուգանելու, սակայն կպատժեն նրանց հաճախորդներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 18:51

Ֆրանսիայում մարմնավաճառները կարող են վերադառնալ Փարիզի կենտրոն: Տեղի սեքս-արդյունաբերության արհմիության աշխատակիցներին հաջողվել է մարմնավաճառների դեմ պայքարի  օրենքը փոխել, որն ընդունվել էր դեռևս նախագահ Ժակ Շիրակի օրոք: Սոցիալիստների կուսակցության այն հայտարարությունը, որով նրանք պատրաստակամություն էին հայտնում հնագույն մասնագիտության ներկայացուցիչների նկատմամբ զիջումների գնալ, երկրի բնակիչների շրջանում տարակուսանք է առաջացրել: Չէ որ երկրի  նախագահ Օլանդը դեռևս նախագահության թեկնածու ժամանակ բազմիցս է հայտարարել, թե ամբողջովին արմատախիլ է անելու մարմնավաճառությունը:

Կանանց իրավունքների գործով  նախարար Նաջաթ Վալլո-Բելքսեմը հայտարարել է, որ նոր օրենքը ինչ -որ չափով թեթևացնում է մարմնավաճառների կյանքը: Նա իհարկե նշել է, որ հին օրենքը փոխարինելը չի նշանակում, որ սոցիալիստները սկզբունքորեն այդ հարցի կապակցությամբ փոխել են իրենց դիրքորոշումը: Նրա խոսքով, իշխանությունները որոշել են այդ հարցին այլ կողմից մոտենալ: Հիմա արդեն կպատժվեն այն ֆրանսիացիները, որոնք կորոշեն ժամանակ անցկացնել մարմնավաճառների ընկերակցությամբ: Օրենքի պահապանները  նրան, ով նման փորձ կկատարի,   կտուգանեն 1000 եվրո կամ էլ կես տարով ազատազրկման կենթարկեն:

Նմանատիպ պրակտիկա Շվեյցարիայում հաջողությամբ գործում է, սակայն մարմնավաճառությունը օրենքից դուրս է  ու տեղաբնակները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են գործել իրար բացառող օրենքները ռեալ կյանքում:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply