Արգենտինայում ջրի երես է դուրս եկել 30 տարի առաջ ջրի տակն անցած քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 18:12

Երբեմնի մասսայականություն վայելող առողջարանային Էպեկուն քաղաքն ամբողջությամբ ջրասույզ էր եղել տևական անրձևների պատճառով:

Արգենտինայի մայաքաղաքից հարավ գտնվող երբեմնի գեղեցիկ քաղաքը 30 տարի առաջ էր ջրասույզ եղել: 1985-ի նոյեմբերի 10-ին ծովածոցն ափերից ելել ու բնակավայրը ծածկել էր 10- մետրանոց ջրի շերտով`  անօթևան թողնելով 1500 տեղաբնակներին:

“Ես շատ կատուներ ու շներ ունեի, որոնք  ջրհեղեղից 2 օր առաջ հեռացան ու այլևս նրանց չեմ տեսել: Ես կարծում եմ, որ նրանք աղետը զգացել էին”,-պատմում է տեղաբնակներից մեկը:

30 տարի առաջ Էպեկունը զբոսաշրջային քաղաք էր: Տարեկան այդ քաղաք էր այցելում 20 հազար մարդ: Այնտեղ գործում էր 280  հիմնարկ, այդ թվում տնակներ, հյուրանոցներ, ու ընդհանրապես, զբոսաշրջության հետ կապված օբյեկտներ: Այնտեղ էր գտնվում նաև Լագո Էպեկուն լիճը, որը նույնպես մեծ մասսայականություն էր վայելում աղի  բարձր տոկոսի պատճառով: 2009-ից ջրի մակարդակը  սկսեց նվազել, սակայն դա էլ  բնակիչների վերադարձին չնպաստեց: Հիմա այնտեղ ընդամենը մեկ բնակիչ է ապրում, 81-ամյա Պաբլո Նովակը, իսկ լքյալ տարածքը կինոֆիլմերի նկարահանման հրապարակի է վերածվել:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply