Տեղի է ունեցել “Ակօս” շաբաթաթերթի գլխավոր խմբագրի դեմ դատական հայցի առաջին նիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | մարտի 21, 2013 18:02

Մարտի 19-ին Ստամբուլի առաջին ատյանի 18-րդ դատարանում տեղի է ունեցել “Ակօս” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի դեմ ներկայացված դատական հայցի առաջին նիստը: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը մեղադրում է Քոփթաշին կուսակցության և իր հասցեին անձնական վիրավորանք հնչեցնելու մեջ, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը:

Աշխատավորական կուսակցության ղեկավարը “Ակօսի” գլխավոր խմբագրից պահանջում է 2011թ. օգոստոսի 26-ի համարում հրապարակված «Աշխատավորական կուսակցությանն օգնելու ամոթը» հոդվածի համար  որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 10 հազ. թուրքական լիրա: Այդ հոդվածում Քոփթաշը քննադատել էր “Ազատություն և համերաշխություն” ձախակողմյան կուսակցության նախագահին, որն այցելել է հակադեմոկրատական քաղաքականությամբ հայտնի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք ձերբակալվել էին ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեղադրանքով:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:

Նշենք, որ Փերինչեքն այժմ ձերբակալված է “Էրգենկոնի” գործով:

Դիտվել է 1192 անգամ:

Leave a Reply