Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2010 19:38

Վարչապետ ն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին։ Հեռագրում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։

Մենք ցնցված ենք կատարվածից եւ կիսում ենք Ձեր վիշտը։ Այս ծանր պահին մխիթարանքի եւ տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ եղբայրական լեհ ժողովրդին։

Մաղթում ենք Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար»։

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply