Պակիստանի փախստականների ճամբարում ռումբի պայթյունից զոհվել է 12 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 17:52

Հյուսիսարևմտյան Պակիստանում տեղակայված փախստականների ճամբարում 12 մարդ է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից:

Ռումբի պայթյունից վիրավորվել է նաև 20 մարդ.պայթյունի ժամանակ հարյուրավոր փախստականներ հերթ էին կանգնել սնունդ սատանալու համար:

Ճամբարում հիմնականում բնակվում են պակիստանցիներ, ովքեր այստեղ են տեղափոխվել Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող բանակի և թալիբանների միջև տեղի ունեցող պայքարի պատճառով:

Ճամբարի բնակիչների մեծ մասը ՄԱԿ-ի «Համաշխարհային սնունդ» ծրագրով օգնություն է ստանում:

Թալիբանները արյունոտ պայքար են մղում կառավարության դեմ՝ փորձելով երկրում հաստատել իսլամիստական ղեկավարություն և վերջ դնել Պակիստանի  և ԱՄՆ-ի միջև եղած հարաբերություններին:

Ռազմական խմբավորումը այս շաբաթ խաղաղ բանակցությունների առաջարկ է արել Պակիստանի կառավությանը, սակայն նրանց տեղեկություններով՝ բարձրաստիճան պաշտոնյաները լուրջ չեն վերաբերվում այդ բանակցություններին՝ չնայած կառավարությունից  հակառակն են պնդում:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply