«Հայ ազգային կոնգրես»-ն առաջադրվեց որպես կուսակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:34

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության լիազոր ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ՀԱԿ-ի ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավորներ` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

«Փաստինֆո»

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply