«Ժառանգություն»-ը ընտրություններին կմասնակցի «Բարև, Երևան» նորաստեղծ դաշինքով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:28

“Ազատության” հրապարակում հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 5-ին Երևանում կայանալիք ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարև, Երևան» նորաստեղծ դաշինքով, որին միացել են Ժողովրդավարական հայրենիք, ԺՈԻԿ, Պահպանողական, Շրջադարձ և ՀԱՍԿ կուսակցությունները։

«Ժառանգության» ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ասաց, որ վաղը` մարտի 22-ին, ինքը հրավիրում է բոլորին Ազատության հրապարակ` մասնակցելու «Բարևի հաղթահավաքին»: Ասուլիսի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ վերջում` Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց ավագանու ընտրությունների «Ժառանգության» ցուցակը, որը, ինչպես պարզվեց գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը: Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին` մեկնաբանելով դա հետևյալ կերպ. «Ես արդեն ստանձնել եմ որոշակի պատասխանատվություն և պատրաստվում եմ կատարել գործս մինչև վերջ»:

«Ժառանգության» Ցուցակը, որ կրում է «Բարև Երևան» անունը կազմվել է  «Ժառանգություն», Ժողովրդավարական հայրենիք, ԺՈՒԿ, Պահպանողական կուսակցություն, Շրջադարձ կուսակցություն, ՀԱՍԿ ուժերով:

Այսպիսով` 64 հոգանոց ցուցակի առաջին 10 տեղերում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կարլեն Ալեքսանյանը: Ցուցակում ընդգրկված են նաև գիտնականններ, մշակութային գործիչներ, լրագրողներ:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply