ԿԸՀ-ն ստացավ երրորդ հայտը. ԲՀԿ-ն առաջադրվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչները քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավորներ` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

Այսպիսով` այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է երեք հայտ: Մինչ այդ առաջադրվել էին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

ՕԵԿ-ի համամասնական ցուցակը առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

«Փաստինֆո»

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply