ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ/

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2010 18:10

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական / 8 կրթաթոշակ / կրթություն ստանալու համար, ինչպես նաև 30 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:

Մագիստրոսական և ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:

Լեզվի վերապատրաստման դասընթացների համար անցկացվող մրցույթին կարող են դիմել արաբերեն լեզվին տիրապետող ՀՀ բուհերի ուսանողները:

Դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

դիմումհարցաթերթիկ,

ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսերի ուսանողներն առաջադիմության թերթիկի /ակադեմիական տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ արաբերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված,

անձնագրի պատճենը,

բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար,

•3×4 չափսի 5 գունավոր լուսանկար,

արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև.

ռեֆերատ հայերեն լեզվով,

ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ,

օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.11.2007թ. N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատվածՀայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգիե համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մայիսի 5-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /100 կրթաթոշակ/ և հետբուհական /15 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,

դիմումհարցաթերթիկ,

ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված,

բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության և ՁԻԱՀի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,

անձնագրի պատճենը,

ծննդյան վկայականի պատճենը /Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,

արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,

-3×4 չափսի 6 լուսանկար:

Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.

ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ,

օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան,

Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները՝ տվյալ բուհի համաձայնությունն ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:

Մագիստրոսական կրթության համար կարող են դիմել միայն 2010թ. Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բակալավրի կոչում և բուհի համաձայնությունը` մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: ՀՀ բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում, կարող են դիմել միայն Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհի կողմից տրված համաձայնության առկայության դեպքում:

Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատվածՀՀում ասպիրանտուրայի ընդունելության կարգ“-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 562364):

Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 7 –ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:

:

Դիտվել է 3143 անգամ:
Print Friendly

Leave a Reply