Ծխախոտից կախվածություն ունեցող շիպանզեն միանգամից 2 ծխախոտ է ծխում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 17:35

Լինելով մեզ ամենանման կենդանի արարածները՝ շիմպանզեները մարդուն հատուկ բազմաթիվ հատկանիշներ ունեն:

Ինչևէ,  այդ շիմպանզեներից մեկը յուրացրել է մարդու ամենավատ սովորություններից մեկը:

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկի շիմպանզեն բռնվել է ծխախոտի նկատմամբ իր թուլությանը անձնատուր եղած վիճակում:

Կենդանաբանական այգում ունեցած սթրեսային օրից հետո  նա արհեստավարժ կերպով իր ուսի վրայով փչում էր ծխախոտի ծուխը:

Շիմպանզեն ժամանակ առ ժամանակ շուրջն էր նայում, որպեսզի իրեն խնամողները չբռնացնեն իրեն:

Իր սպիտակ մազերով ծեր ծխողի նմանվող շիմպանզեն արհեստավարժ կերպով կարողանում էր նաև ծխախոտը վառել մեկ այլ ծխախոտի մոտեցնելով:

Սա միակ ծխողող շիմպանզեն չէ:

Հարավաֆրիկայն գազանանոցներից մեկում բնակվող Չարլի անունով շիմպանզեն ևս նման սովորություն է ունեցել և նույնիսկ տասը տարի ավել է ապրել իր հասակակից մյուս կապիկներից: Ըստ Չարլիի խնամողների՝ կապիկին ծխել սովորեցրել են կենդանաբանական այգու այցելուները:

Անցած տարի փետրվարին Ռուսաստանի կենդանաբանական այգու շիմպանզեին տեղափոխել էին վերականգնողական կենտրոն այցելուների վրա ալկոհոլի և ծխախոտի համար հարձակվելուց հետո:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply