SOCAR-ը Թուրքիայում ներդնելու է 17 մլրդ դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 16:59

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, մտադիր է դառնալ Թուրքիայում օտարերկրյա խոշորագույն ներդրողը մինչև 2018թ. 17 մլրդ դոլար ներդրմամբ: Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, հաղորդում է “Today’s Zaman” պարբերականը:

Նրա խոսքով՝ ներդրումները նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: “Այնպիսի նախագծերի իրականցումը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծը, երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը բարձրացրել են մինչև ռազմավարական համագործակցության”, -ասել է Աբդուլլաևը:
Ըստ Աբդուլլաևի՝ երկկողմ հարաբերությունները առավել կամրապնդվեն Անդրանտլանտյան գազատարում՝ TANAP-ում, ներդրումների ավելացման և նախագծի իրականացման դեպքում:
Ներկայում TANAP-ում 20% մասնաբաշին ունեն թուրքական երկու ընկերություն՝ BOTAS-ը և TPAO-ն, իսկ SOCAR-ի մասնաբաշինը 80% է:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply