«Այծը բանջարանոցում». աղցան
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | March 21, 2013 10:51300-400 գ տավարի միս
2 հատ միջին չափսի գազար
բազուկ`1 հատ
կաղամբ` մի փունջ
3 հատ կարտոֆիլ
մեկական դեղին, կարմիր ու կանաչ տաքդեղ (բուլղարական)
վարունգ` 2 հատ
2 պճեղ սխտոր
1-2 փոքր գլուխ սոխ
ձեթ (արևածաղկի), աղ ու սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Նախ` ինչու «Այծը բանջարանոցում»: Բանն այն է, որ մեծ ափսեի կենտրոնում լցվում է շերտերով կտրատած ու սոխով տապակած միսը, իսկ դրա շուրջը ծաղկաթերթի նման հավաքվում են վերը թվարկված բանջարեղենները: Բոլորը պետք է հում լինեն, բացի բազուկից , որը նախապես հարկավոր է խաշել: Իսկ սոխը, սխտորը, ձեթը, աղն ու պղպեղը պետք է հավասարաչափ ցանել բոլոր բաղադրիչների վրա:
Աղցանը մատուցվում է այդ տեսքով, իսկ ուտելուց անմիջապես առաջ` խառնվում: Սա ոչ այնքան բարդ, սակայն համեղ ու հետաքրքիր աղցան է: Ի դեպ, ցանկության դեպում կարելի է բանջարեղենի տեսակներ ավելացնել: