Նախագահի հրամանագրով 1-ին բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Տիգրան Փարվանյանը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2013 16:55

Առաջին հրամանագիրը.
Կ. Աղաջանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Գեներալ-մայոր Կամո ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Երկրորդ հրամանագիրը.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գնդապետ Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply