Կանանց մրցապայքարի ժամանակ տղամարդ դահուկորդները զրոից ցածր ջերմաստիճանի պայամններում իջեցրել են իրենց ներքնազգեստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 16:45

Նորվեգիայի ձմեռային երկամարտի թիմին ոչ այքան հաճելի հետաքնություն է սպասվում Ռուսաստանում տեղի ունեցող այս սպորտաձևի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցապայքարի ժամանակ իրենց ներքնազգեստները իջեցնելու համար:
Ռուսաստանի հյուսիսում գտնվող Խանտի-Մանսիսյկի մրցումների կազմակերպիչները մարզիկներին ներկայացրել են ոստիկանություն ռուսական Life.ru լրատվական կայքում այդ միջադեպը ցուցադրող հոլովակի հայտնվելուց հետո:
Հոլովակում երևում է ներքնազգեստը իջեցրած մի տղամարդ, որը փորձում է շեղել առատ ձյան մեջ մրցող կին դահուկորդների ուշադրությունը: Ամեն դեպքում՝ կազմակերպիչները հայտնում են, որ այս տղամարդը միակը չի եղել և մրցուղու այլ հատվածներում այլ տղամարդիկ ևս եղել են:
Այս սպորտաձևում մարզիկները դահուկներով հաղթահարում են երկար մրցուղի՝ նախքան կանգնելը և դիպուկահար հրացանով կրակելը:
Կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ այդ միջադեպում ընդգրկված տղամարդկանց բախտը բերել է, որ կանայք վրեժ չեն լուծել, քանի որ նրանք շատ լավ դիպուկահարներ են:
Ռուսաստանում ձմեռային երկամարտը շատ լուրջ սպորտաձև է համարվում և մրցումների ժամանակ ցանկացած ոչ պատշաճ պահվածք դիտվում է որպես խուլիգանություն:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք հետաքնություն են կատարում խուլիգանական դեպքի մեջ ներգրավված անձանց գտնելու և պատժելու համար: Նա նաև ավելացրել է, որ այս խնդրի շուրջ չի կարող որևէ բանավեճ լինել, քանի որ իրենք ունեն միջադեպի ձայանագրությունը:
Ռուսաստանի ձմեռային երկամարտի միությունից այսօր տեղեկացրել են, որ իրենք ևս հետաքննություն են իրականացնում դեպքի կապակցությամբ և համապատասխան քայլեր կձեռնարկեն այդ տաղամարդկանց դեմ: Միության ներկայացուցիչ Դմիտրի Ալեքսաշին հայտնում է, որ երբ իրենք ավատեն հետաքննությունների իրենց մասը, ապացույցները կուղարկեն ձմեռային երկամարտի միջազգային միություն:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply