Չեմպիոնների անունները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2013 16:44

Շիրակի մարզում կայացած դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը  նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 -ամյակին,

Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5 կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3 կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5 կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3 կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3 կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը: 

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքականները:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply