Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում:

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2010 17:38

Նախագահն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի Հուշակերտ գյուղում գտնվող վերանորոգված հատված, ներկա գտնվել ջրատարը շահագործման հանձնելու արարողությանը: Սերժ Սարգսյանն այնուհետեւ ծանոթացել է մարզի ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրին, որն ուղղված է Արմավիրի եւ Թալինի համակարգերում ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը եւ գյուղական բնակավայրերում զբաղվածության աճին:

2009թ. մեկնարկած եւ 36,33 մլն դոլար ընդհանուր արժեքով այս ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստեղծելու մոտ 9000 կարճաժամկետ գյուղատնտեսական աշխատատեղ, իսկ միջնաժամկետ ապագայում այն կապահովի լրացուցիչ 2400 մշտական աշխատատեղ` ի հաշիվ 7000 հա գյուղատնտեսական հողերի ջրամատակարարման ավելացման: Ծրագիրը կավարտվի 2011թ. ամռանը:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply