Նովրուզի կապակցությամբ սարից PKK-ի մարտիկներ են իջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 15:02

Երեկ երեկոյան Դիարբեքիրի Լիջե գավառում PKK-ի մի շարք մարտիկներ իջել են սարից և ժողովրդի հետ միասին վառել Նովրուզի տոնական կրակը: Տոնակատարությանը մոտ 5 հազար հոգի է մասնակցել, կազմակերպվել է հրավառություն:
«Radikal»-ի փոխանցմամբ՝ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության Լիջեի նախագահ Հարուն Էրքուշը շնորհավորել է ժողովրդի տոնը: Այդ պահին PKK-ի մի խումբ անդամներ եկել են տոնական հրապարակ: Ծածկված դեմքով մի PKK-ցի վերցրել է բարձրախոսը և ելույթ ունեցել: Նա պրոպագանդել է իրենց կառույցը, նշել, որ PKK-ի մղած պայքարի արդյունքում խաղաղություն կհաստատվի: Մարտիկները, հեռանալով սարալանջ, դեպի օդ են կրակել իրենց զենքերից՝ շնորհավորելով հավաքվածների տոնը:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply