Հայտնի է Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի պատճառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 10, 2010 15:00

Նախնական տեղեկություններով, ՏՈՒ-154 Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի պատճառը անձնակազմի սխալի հետևանքն է եղել: Այս մասին հայտնում են ռուսական ուժային կառույցները:

Ավիավթարի հետևանքով զոհվել են Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը և տասնյակ լեհ քաղաքական ու հասարակական գործիչներ:

Wiadomosci-ն հայտնում է, որ զոհվածների թվում են եղել Լեհաստանի Գլխավոր շտաբի պետ Ֆրանտիշեկ Գոնգորը, Լեհաստանի նախկին նախագահ Ռիշարդ Կաչարովսկին, Լեհաստանի Ազգային հիշատակի ինստիտուտի նախագահ Յանուշ Կուրտիկան, Սեյմի փոխխոսնակ Եժի Շմայդզինսկին, նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիսլավ Ստասյակը, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Շիգլոն, փոխարտգործնախարար Անժեյ Կրեմերը և այլք:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ՏՈՒ-154 ինքնաթիռում 132 մարդ է եղել. կենդանի մնացածներ չկան: Այս տեղեկատվությունը հաստատել են միանգամից մի քանի գերատեսչություններ, այդ թվում Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 10.56-ին Վարշավայից Սմոլենսկ թռչող ՏՈՒ-154 ինքնաթիռը վայէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply